ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել Օբամային ուղղաթիռներ վաճառել Թուրքիային

ԱՄՆ Կոնգրեսը թույլ է տվել Օբամային ուղղաթիռներ վաճառել Թուրքիային

PanARMENIAN.Net - Բարաք Օբամայի վարչակազմն ավարտել է խորհրդակցությունները ԱՄՆ Կոնգրեսի հետ Թուրքիա «Սուպերկոբրա» տիպի երեք մարտական ուղղաթիռներ առաքելու մասին: Ըստ CNN հաղորդագրության, չնայած Թուրքիայի համառությանը Կիպրոսի և գազի հանքավայրերի հարցում ու ԱՄՆ մեկ այլ դաշնակցի՝ Իսրայելի հանդեպ թշնամական վերաբերմունքին, Կոնգրեսը հաստատել է Թուրքիային մարտական մեքենաների վաճառքի փաստը, որոնք հարկավոր են Անկարային քուրդ գրոհայինների դեմ պայքարելու համար:

Այսօր նման հայտարարությամբ պետք է հանդես գա Պենտագոնի համագործակցության գծով գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---