Հայաստանը եղել և շարունակելու է լինել արդյունաբերական երկիր, վստահ է Տիգրան Դավթյանը

Հայաստանը եղել և շարունակելու է լինել արդյունաբերական երկիր, վստահ է Տիգրան Դավթյանը

PanARMENIAN.Net - Հայաստանը եղել և շարունակելու է լինել արդյունաբերական երկիր, հոկտեմբերի 30-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ ելույթ ունենալով ՀՀԿ տնտեսական համաժողովում:

Նա հիշեցրել է, որ Հայաստանը միշտ համարվել է արդյունաբերական երկիր, սակայն Խորհրդային Միության փլուզումից հետո երկրին չհաջողվեց վերականգնել իր արդյունաբերական ներուժը: Այնուամենայնիվ, նոր կառավարությունն այդ ուղղությամբ գործադրեց բոլոր ջանքերը, մասնավորապես, արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության ստեղծման համար: «Մենք հասկանում էինք, որ ունենալով փոքր շուկա և սահմանափակ ռեսուրսներ՝ Հայաստանը պետք է հստակ քաղաքականություն ունենա՝ կողմնորոշված արտահանման վրա»,- ընդգծել է նա: Ընդ որում, նա նկատել է, որ այդ արդյունաբերությունը պետք է հիմնված լինի նոր տեխնոլոգիաների և նորարարությունների վրա:

Ինչպես հաղորդել է նախարարը, հետճգնաժամային շրջանում տնտեսությունների իրական հատվածի խթանման և աջակցության գծով կառավարության նախաձեռնած ծրագրերի շրջանակում Հայաստանին հաջողվել է 13% աճ ապահովել արդյունաբերության ոլորտում, «ինչն աննախադեպ երևույթ է 20-ամյա անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում»: Այս կապակցությամբ Տիգրան Դավթյանը հավելել է, որ ՀՆԱ-ում արդյունաբերության բաժինն արդեն հասնում է 20%-ի: «Դա նշանակում է, որ հանրապետությունը վերականգնում է արդյունաբերական երկրի իր համբավը: Հայաստանը եղել և լինելու է արդյունաբերական երկիր»,- ընդգծել է նա: Նախարարը հավելել է, որ երկարաժամկետ հեռանկարում մշակվել և շուտով կառավարության հավանությունը կստանա Հայաստանի արտահանման վրա կողմնորոշված արդյունաբերության զարգացման ռազմավարական քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա պարզել երկրի տնտեսության մրցունակ կողմերը և Հայաստանին հնարավորություն կտա իր տեղը զբաղեցնել համաշխարհային շուկայում:

Հոկտեմբերի 30-ին Երևանում մեկնարկած Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջին համաժողովը միավորել է մոտ 350 անդամների և մոտ 50 հյուրերի: Համաժողովի ընթացքում կքննարկվեն արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ենթակառուցվածքային ծրագրերի և Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացման խնդիրներ: Բացի դրանից, ուշադրության կենտրոնում կլինեն բիզնես-միջավայրի բարելավման հարցերն ու բարեփոխումները պետկառավարման ոլորտում, մարդկային կապիտալի զարգացումն ու սոցիալական ինտեգրման գործընթացը:

13  30.10.11 - Մեկնարկեց ՀՀԿ տնտեսական կոնֆերանսը
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---