Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շուրջ ստեղծված աժիոտաժին

Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիայի շուրջ ստեղծված աժիոտաժին

PanARMENIAN.Net - ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայկական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում մեկնաբանել է իշխող կոալիցիայի ներսում անհամերաշխության շուրջ պտտվող խոսակցությունները: Խոսելով «Բարգավաճ Հայաստանի» նպատակադրումներից և հավակնություններց առաջիկա ընտրություններից առաջ՝ Ծառուկյանը նշել է, որ հավակնությունները շատ տրամաբանական են ու կանխատեսելի. «Առնվազն պահպանել «Բարգավաճ Հայաստանի» այսօրվա ներկայացվածության աստիճանը խորհրդարանում և փորձել հասնել ավելիին: Մենք մեր երկրի հզորացմանն ու մեր ժողովրդի բարեկեցության բարձրացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր ունենք, որ պետք է կյանքի կոչենք` այդ թվում նաև օգտագործելով խորհրդարանական ամբիոնը»:

Գնահատելով Հանրապետական կուսակցության հնարավորությունները գալիք ընտրություններում՝ ԲՀԿ ղեկավարը նշել է, որ Հանրապետական կուսակցությունն էլ աշխատելու է պահպանել այսօրվա ներկայացվածության մակարդակն ու հասնել ավելիին: «Եվ ընդհանրապես, մենք մեր միասնական նպատակները հայտարարել ենք դեռ ամիսներ առաջ` փետրվարին ստորագրված հուշագրով` նախանշելով, որ մեր ակտիվ քայլերով մեծացնելու ենք իշխող կոալիցիայի դերակատարությունը մեր երկրում ու խորհրդարանական ընտրությունների արդյունքում հասնելու ենք Հայաստանի Ազգային ժողովում մեր կուսակցությունների ներկայացվածության աճին»,- շեշտել է նա:

Անդրադառնալով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի շուրջ վերջերս ստեղծված աժիոտաժին`նա նշել է, որ այդ հարցը ոչ իրեն ոչ էլ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ին չէ, որ պետք է ուղղվի: «Առանձին լրատվամիջոցներ, թերևս նաև ձուկ որսալու ակնկալիք ունեցող ջուր պղտորողներ «որոշեցին», որ ինչ-որ խնդիր կա, հորինեցին ինչ-որ նոր հուշագրերի պատմություններ, իրենք ասեցին, իրենք հավատացին, չեմ բացառում, որ հավատացրին նաև որոշ թվով մարդկանց: Իշխող քաղաքական ուժերը ներկայացնող գործիչներն այս ընթացքում մեկ անգամ չեն հրապարակավ բավականաչափ թափանցիկ ակնարկել, որ մակերեսային հորինովի աժիոտաժները չեն կարող կապ ունենալ իրական քաղաքական գործընթացների հետ` պնդելով, որ մեկնաբանում են միայն քաղաքական ուժերի պաշտոնական հայտարարությունները և ուշադրությունից դուրս են թողնելու ամեն տեսակ «խայծերը»: Ես կարծում եմ, որ մեր քաղաքական գործիչները, մամուլը և ընդհանրապես հասարակությունը վաղուց արդեն կարողանում է տարանջատել իրական գործընթացները հնարովի ակցիաներից և նման «նախաձեռնություններն» իրենց նպատակին հասնել այլևս չեն կարող մեր երկրում»,- ընդգծել է Գագիկ Ծառուկյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---