Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը տեղի կունենա «Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների» առաջնությունը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը «Հույսի կամուրջը» և «Առաքելություն Արևելքը» կանցկացնեն «Ֆուտբոլ հանուն հավասար հնարավորությունների» 5-րդ հոբելյանական առաջնությունը:

Առաջնությունը տեղի կունենա «Միկա» մարզադահլիճում, կմրցեն տարբեր ԶԼՄ-ների, ըմբիշների, շախմատիստների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների թիմեր, PanARMENIAN.Net ին հաղորդել են «Հույսի կամուրջի» մամլո ծառայությունից:

2010 թվականին ելույթ ունեցան 8 թիմեր` «Մեդիամաքսը», «Հանրային հեռուստատեսությունը», «Երկիր Մեդիան», «Մեծ ֆուտբոլը», «Չորրորդ ինքնիշխանությունը», «Արևածաղիկը», «Թերթ.ամ»-ն ու «Հայկական շոու-բիզնեսը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---