Սարգիս Մանուկյան. Հայ երգիչները մտածում են ինչ գրեն, որ իրենց հրավիրեն հարսանիքին երգելու

Սարգիս Մանուկյան. Հայ երգիչները մտածում են ինչ գրեն, որ իրենց հրավիրեն հարսանիքին երգելու

PanARMENIAN.Net - EMPYRAY հայտնի ռոք խմբի մենակատար Սարգիս Մանուկյանը գտնում է, որ Հայաստանում փոփ երաժշտություն, որպես այդպիսին, չկա: Նրա խոսքով Հայաստանում ի հայտ է եկել մի երաժշտական ոճ, որն անվանում են ֆոլկ-փոփ, բայց դա էլ իր անվան հետ կապ չունի: Ըստ նրա, այդ ֆոլկ-փոփը ռաբիս է: «Ես հարսանիքներում կամ կնունքներում երգելու մեջ վատ բան չեմ տեսնում, բայց վատ է, երբ երգիչները մտածում են՝ ինչ գրեն, որ իրենց հաճախ հրավիրեն հարսանիքում երգելու: Այս պահին մեր իրականությունը սա է», լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանուկյանը: Նա նաև ասաց, որ հայկական էստրադայում դեռ կան մի քանի երգիչներ, ովքեր չեն դավաճանել իրենց՝ հավատարիմ մնալով իրենց ոճին: Լրագրողների այն հարցին, թե արդյո ՞ք էստրադան պետք է վերահսկվի պետության կողմից, սահմանափակումներ մտցվի երգարվեստում, Մանուկյանը տվեց բացասական պատասխան, հավելելով, որ դա կխոսի ինտելեկտուալ տկարության մասին: Այդ ամենից դուրս գալու ճանապարհը, ըստ երգչի, չհանձնվելն է ու չթուլանալը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---