Սվետլանա Գրիգորյանը պարգևատրվեց նաև Սփյուռքի նախարարության ոսկե մեդալով 31 հոկտեմբերի 2011 - 18:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանը «Սփյուռքում հայապահպանության, Հայաստանում և Սփյուռքում հայ մշակույթի տարածման և զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև 80-ամյա հոբելյանի առթիվ» պարգևատրվեց ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալով: ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի խոսնակ Ա.Անդրեասյանն ընթերցեց նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես ասված էր. «Դուք հայ ժողովրդի դերասանական տաղանդն ու մեծությունը մարմնավորող այն անձանցից եք, ովքեր իրենց ողջ կյանքը նվիրաբերել են արվեստին` իրենց կերտած կերպարներով ներկայացրել դերեր, որոնք ընդգծում են մարդու հոգեկան պոռթկումները, ոգևորումն ու հիասթափությունը, սերն ու ատելությունը, հավատն ու հուսահատությունը, սպասելիքն ու կորուստը, կարոտն ու հիացումը` կոմիկականի հանդերձանքով` հանդես գալով որպես կյանքի փորձառության մի յուրօրինակ դպրոց, որն ուղղորդող նշանակություն ունի բոլոր նրանց համար, ովքեր կարողանում են արվեստից դասեր առնել»: Մեդալը հանձնվել է հոկտեմբերի 31-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ՀՀ ժողովրդական արտիստուհու ծննդյան 80-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |