Ubuntu-ն դառնալու է սմարթֆոնների օպերացիոն համակարգ

Ubuntu-ն դառնալու է սմարթֆոնների օպերացիոն համակարգ

PanARMENIAN.Net - Linux-ի հիման վրա ստեղծված Ubuntu օպերացիոն համակարգը նախագծող Canonical ընկերությունը մտադիր է Ubuntu-ն համատեղելի դարձնել սմարթֆոնների համար։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Canonical-ի հիմնադիր Մարկ Շատլուորթը ասել է, որ Ubuntu-ն կկարողանան օգատագործել թե՛ սմարթֆոններում, թե՛ պլանշետներում և թե՛ Smart հեռուստացույցներում։ Այս հայտարարությունը նա արել է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում Նախագծողների համաժողովի ժամանակ։

Մարկ Շատլուորթի խոսքերով՝ Ubuntu 14.04 տարբերակով աշխատող սմարթֆոնների արտադրությունը կմեկնարկի 2014-ի ապրիլին։ Սակայն նա նաև նշել է, որ ընկերությունը դեռ չի սկսել այս ուղղությամբ աշխատանքներ տանել և ավելացրել է, որ չնայած այս փաստին՝ Ubuntu-ն որպես սմարթֆոնների օպերացիոն համակարգ արդեն երկար ժամանակ է, ինչ բանակցությունների առարկա է դարձել ընկերության և նրա գործընկերների միջև։ Գործընկերների թվում են նաև ARM չիպերի արտադրողները։

Այս պահին Canonical ընկերությունը նախագծում է Ubuntu-ի 12.04 տարբերակը, որը ներկայացնելու են 2012-ի ապրիլին։

Մի շարք նախագծողներ ինքնուրույն փորձել են աշխատեցնել Ubuntu-n բջջային սարքերի վրա։ Եղել են շատ հաջող դեպքեր Ubuntu-ն HTC Desire HD-ի և Sony Ericsson Xperia X1-ի համար աշխատեցնելու։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---