Նոյեմբերի 4-ին կորոշվի Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետի ընտրությունների օրը

Նոյեմբերի 4-ին կորոշվի Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետի ընտրությունների օրը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի որոշմամբ, նոյեմբերի 4-ին տեղի կունենա Երևանի Ավագանու խորհրդի արտահերթ նիստը: Նիստի օրակարգի միակ կետը կլինի Հայաստանի մայրաքաղաքի նոր քաղաքապետի ընտրությունների ժամկետների որոշումը:

«Երևան քաղաքի տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նույն օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, մինչ օրենքով սահմանված կարգով քաղաքապետի նոր ընտրությունները քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---