ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության հեռանկարները

ՀՀ ՊՆ-ում քննարկվել են հայ-հունական ռազմական համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Դովաս Պանագիոտիսին: Ինչպես հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը շնորհավորել է ռազմական կցորդին` նոր պաշտոնի նշանակման կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարումը նոր խթան կհանդիսանա երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հայ-հունական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---