ՄԱԿ գլխավոր քարտուղարը հավաստիացնում է, որ Հյուսիսային Կիպրոսի խնդիրը կլուծվի մինչ տարեվերջ

ՄԱԿ գլխավոր քարտուղարը հավաստիացնում է, որ Հյուսիսային Կիպրոսի խնդիրը կլուծվի մինչ տարեվերջ

PanARMENIAN.Net - Կիպրոսի հունական ու թուրքական համայնքների առաջնորդները խոստանում են 2 ամսում պայմանավորվածության հասնել երկրի վերամիավորման հարցում, երեքշաբթի լրագրողներին է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նախօրեին Նյու Յորքում կայացած Դիմիտրիաս Խրիստոֆիասի ու Դերվիշ Էրօղլուի հանդիպման ավարտին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կողմերը խոստումնալից առաջընթացի են հասել երկու նախորդ օրերին որոշ առանցքային հարցերի շուրջ»,-ասել է Պան Գի Մունը:

Ինչպես նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, դեռևս չլուծված են մնում Կիպրոսի երկու համայնքների կառավարման, մասնավոր սեփականության ու քաղաքացիության հարցերում: Հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2012թ. հունվարին:

Բանակցությունները մեկնարկել են 2008թ.՝ միասնական դաշնային կառավարության ձևավորման համար:

Կիպրոսը դե-ֆակտո կիսված է հունական և թուրքական համայնքների միջև 1974 թվականից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---