Պաղեստինի պատճառով ԱՄՆ-ից հետո UNESCO-ի ֆինանսավորումը դադարեցրել է Կանադան

Պաղեստինի պատճառով ԱՄՆ-ից հետո UNESCO-ի ֆինանսավորումը դադարեցրել է Կանադան

PanARMENIAN.Net - Կանադայի իշխանությունները ԱՄՆ-ից հետո դադարեցրել են UNESCO-ի ֆինանսավորումը՝ Պաղեստինին կազմակերպություն ընդունելուց հետո, հաղորդում է Associated Press-ը։

Կանադայի արտգործնախարար Ջոն Բայերդը հայտարարել է, որ Պաղեստինին UNESCO ընդունելու որոշումը բացասաբար կանդրադառնա Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու վրա, ուստի Կանադան սառեցնում է այդ կազմակերպության համար իր բոլոր հանգանակությունները։

Ամեն տարի Կանադան UNESCO-ին վճարում էր շուրջ 10 մլն դոլար։

Երեքշաբթի օրը ԱՄՆ-ն հայտարարել է այն մասին, որ 60 մլն դոլարով դադարեցնում է կազմակերպության ֆինանսավորումը, ինչը կազմում է UNESCO-ի բյուջեի 20 տոկոսը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---