Օելգ Սմիռնովն Ադրբեջանին. Ղարաբաղի պարզ փոխանակում գազի հետ չի լինի

PanARMENIAN.Net - Ադրբեջանն, անկասկած, կփորձի առավելագույն շահ ստանալ 2012-2013թթ. ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամակցությունից՝ առաջ տանելու համար միջազգային ասպարեզում սեփական տեսակետը ղարաբաղյան հարցում: Այդ մասին հայտարարել է ուկրաինացի փորձագետ, «Քաղաքականություն» վերլուծական կենտրոնի միջազգային նախագծերի համակարգող, ուկրաինացի փորձագետ Օլեգ Սմիռնովը: Ըստ փորձագետի, Ռուսաստանի ղեկավարության կոնկրետ արդյունքների հասնելու անհաջող փորձերից հետո, Բրյուսելն ու Վաշինգտոնը ձգտում են ամրապնդել իրենց դերն այդ գործընթացում, քանի որ դիտարկում են այդ հակամարտությունը որպես խոչընդոտ Կովկասում իրենց էներգետիկ ձգտումները իրականացնելու համար: «Եվրամիությունը միշտ ցանկություն է ունեցել դիվերսիֆիկացնել ածխաջրածինների աղբյուրները Կասպից ավազանի բնական ռեսուրսների հաշվին, իսկ ֆրնասիացի, բրիտանացի ու ամերիկացի նավթային մագնատների ավանդական հետաքրքրությունն Ադրբեջանի տարածքի հանքերի հանդեպ, հաջող հավելում եղավ: Ադրբեջանի ղեկավարությունը, հասկանալով դա, հերթական անգամ փորձում է խաղարկել «էներգետիկ խաղաքարտը», Բրյուսել և Վաշինգտոն ուղարկելով ոչ միանշանակ ուղերձներ տրանսկասպից նախագծերի իրականացմանը մասնակցելու պատրաստակամության մասին՝ ղարաբաղյան կարգավորման հարցում իր դիրքորոշմանը Արևմուտքի աջակցության դիմաց»,-ասել է նա: Ըստ փորձագետի, հենց այդ պատճառով է, որ բանակցությունների կազանյան ռաունդը անհաջողության մատնվեց«Բաքվի համար իրավիճակը զարգացել է ոչ այնքան բարենպաստ սցենարով, ուստի բանակցությունների ձախողումը հարակավոր էր որպես միջոց Արևմուտքի առավել ակտիվ ներգրավման համար»,-ասել է Սմիռնովը: Ըստ նրա, Բաքուն հուսով է, որ մոտ ապագայում Արևմուքտը կշտկի իր դիրքորոշումն ի օգւոտ իրեն, սակայն, դեռևս օբյեկտիվ նախադրյալներ դրա համար չկան: Նա նշել է, որ բավական է հիշել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների մշտական քննադատությունը Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք հաստատվում են Եվրախորհրդարանի բանաձևերով:

«Դա և Վաշինգտոնի քվեարկությունն է ՄԱԿ ԱԽ-ում Արդբեջանի ոչ մշտական անդամակցության դեմ, և Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի նախապատվությունների ցուցադրումը Կովկասում: Ուստի գազի անմիջական փոխանակում Ղարաբաղի հետ չի լինի»,-ասել է ուկրաինացի փորձագետը՝ հավելելով, որ այս իրավիճակում Ադրբեջանի ղեկավարությունն, անկասկած, փորձում է առավելագույն շահ կորզել ՄԱԿ ԱԽ-ում իր ոչ մշտական անդամակցությունից: «Միևնույն ժամանակ նման գործողությունների արդյունավետությունը դժվար է կանխատեսել, քանի որ Անվտանգության խորհրդում ամեն ինչ որոշում են գերտերությունները»,-հայտարարել է փորձագետը, հայտնում է Analitika.at.ua-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---