Սեյրան Օհանյան. Մենք անում ենք ամեն ինչ կառուցվածքի ներսում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար

Սեյրան Օհանյան. Մենք անում ենք ամեն ինչ կառուցվածքի ներսում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին կառավարության նիստից առաջ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ միջադեպերը բանակում ամսական կտրվածքով նվազում են անցյալ տարվա համեմատ: «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կառուցվածքի ներսում բարձրացնենք աշխատանքի արդյունավետությունը: Յուրաքանչյուր դեպք մեզ համար ողբերգական և անընդունելի է»,- ասել է նա:

Զինվորների ծնողներն ավանդաբար հավաքվել են կառավարության շենքի դիմաց և դիմել Սեյրան Օհանյանին, որն իր օգնականին հանձնարարել է գրանցել բոլոր բողոքներն ու խնդրանքները, այդ թվում, ըստ հնարավորության, գրանցել անձամբ նախարարի մոտ ընդունելության: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ ՊՆ-ն անում է ամեն հնարավոր բան բոլոր խնդիրները լուծելու համար:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---