Ձյուդոիստներ Գոռ և Գարիկ Հարությունյանները դուրս են մնացել աշխարհի առաջնության մրցապայքարից

PanARMENIAN.Net - Ձյուդոյի երիտասարդների աշխարհի առաջնությունում, որն ընթանում է Քեյփթաունում (ՀԱՀ), նոյեմբերի 3-ին ելույթ են ունեցել մինչև 55 և 60 կգ քաշային հայ մարզիկները:

Եվրոպայի չեմպիոն Գարիկ Հարությունյանը (55 կգ) 2 մենամարտ է անցկացրել, առաջինում հաղթանակ տարել Թոմ Շմիտի (Լյուքսեմբուրգ) նկատմամբ, բայց հետո զիջել բուլղարացի Գերտ Մայեսին և դուրս մնացել մեդալի համար հետագա պայքարից:

Հայաստանի հավաքականի երկրորդ ներկայացուցիչ, Եվրոպայի չեմպիոն Գոռ Հարությունյանն առաջին մենամարտում հաղթանակ է տարել Անդրես Ռոմերոյի (Իսպանիա) նկատմամբ և զիջել Իելդոս Սմետովին (Ղազախստան):

Նոյեմբերի 4-ին Հայաստանի հավաքականից տատամի դուրս կգան Դավիթ Ղազարյանը (66 կգ) և Անդրանիկ Չափարյանը (73 կգ), որոնք կհանդիպեն համապատասխանաբար Մարտին Վեգվարիի (Հունգարիա) և Դերեկ Լանգլոյիսի (Կանադա) հետ:

Աշխարհի առաջնությանը մասնակցում են 530 ձյուդոիստներ 65 երկրներից:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---