«Հրաժարականների շքերթ» Հայաստանում, կամ «սա կյանք չէ». հայ պաշտոնյաների մտորումները

«Հրաժարականների շքերթ» Հայաստանում, կամ «սա կյանք չէ». հայ պաշտոնյաների մտորումները

PanARMENIAN.Net - Վերջին օրերին Հայաստանի քաղաքական կյանքի ամենգլխավոր իրադարձությունը առաջատար պաշտոնյաների «հրաժարականների շքերթն է»: Այդ շքերթը նույնիսկ ետին պլան մղեց Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի սենսացիոն հայտարարությունը հոկտեմբերի 28-ի հանրահավաքում այն մասին, որ Կոնգրեսը չի բացառում մասնակցությունը հերթական ընտրություններին: Ողջ հայ հանրությունը ապրում է հերթական հրաժարականի սպասումով՝ ասեկոսեները մեկ պաշտոնանկ են անում հերթական նախարարին, մեկ նշում նրանց փոխարինողներին, մեկ վարկածներ առաջարկում, որոնք պարզաբանում են այդ հրաժարականները: Նույնիսկ շշուկներ են տարածվում վարչապետ Տիգրան Սարգսյանի հնարավոր հրաժարականի մասին, ընդ որում այնպիսի անհեթեթ ու չհիմնավորված, որ կառավարությունում նույնիսկ հրաժարվում են մեկնաբանել դրանք:

Սակայն, ավելի լավ է խոսենք ոչ թե այդ վարկածների, այլ «խեղճ» հայ չինովնիկների, նրանց ծանր առօրյաի մասին: Եթե 20-րդ դարի 30-ականներին որոշ խորհրդային կուսակցական ու պետական այրեր քնում էին ատրճանակը բարձի տակ դնելով՝ հնարավոր ձերբակալության մտավախությամբ, ապա Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները հավանաբար արդեն քնում են գրիչը բարձի տակ պահելով՝ միշտ պատրաստ լինելու համար ստորագրել հրաժարականի մասին դիմումը: Իր հումորի զգացումով հայտնի մեր ժողովուրդը, «Արմնյուզին» հրաժարական տված քաղաքապետ Կարեն Կարապետյանի ու խոսնակ Հովիկ Աբրահամյանի հարցազրույցներից հետո, արդեն շրջանառության մեջ է դրել հետևյալ կատակը՝ «իսկ դու հերթագրվե՞լ ես «Արմնյուզին» հարցազրույց տալու համար, և նոր «անեծքն», ուղղված չինովնիկին՝ «որ հարցազրույց տաս «Արմնյուզին»:

Այնպես որ ԶԼՄ-ներին ու հասարակ մարդկանց մնում է միայն համբերությամբ ու ադի-բուդիով զինվել՝ սպասելով ՀՀԿ հերթական նիստին. չէ՞ որ դեռ հայտնի չէ, թե ինչ որոշումներ են կայացվել Բաղրամյան 26 հասցեում: Դեռևս ասեկոսեները համառորեն «պաշտոնանկ» են անում նաև փոխվարչապետ Արմեն Գևորգյանին:

Հայկ Խալաթյան / PanARMENIAN News
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---