Այսուհետ Google+-ի օգտագործողները կարող են հենց ցանցի ներսում կազմել սեփական YouTube Playlist

Այսուհետ Google+-ի օգտագործողները կարող են հենց ցանցի ներսում կազմել սեփական YouTube Playlist

PanARMENIAN.Net - Google-ը սկսել է իրականացնել Google-ը Google+-ի մասին գաղափարը՝ ավելացնելով նոր ֆունկցիաներ և փոփոխություններ իր սոցիալական ցանցում։

Google-ի պաշտոնական բլոգը հայտնում է, որ այսօրավնից Google+ սոցիալական ցանցում հասանելի է երկու նոր հնարավորություն։

Առաջին հնարավորությունն ասյպես կոչված YouTube երգերի ցանկն է (Playlist): Օգտագործողի Google+-ի էջի վերևի աջ մասում հայտնվել է YouTube-ի նշան, որին սեղմելով բացվում է պատուհան։ Պատուհանը հարցնում է ինչ է ցանկանում լսել օգտագործողը և որոնում կատարում YouTube-ում։ Այդպես օգտագործողը հենց ցանցում կարողանում է գտնել իր ցանկալի YouTube տեսահոլովակները, լսել դրանք, կիսել ընկերների հետ և ստեղծել սեփական սիրելի երգերի ցանկը։

Իսկ մյուս նորույթը Chrome բրուզերում +1 կոճակի և ծանուցումների կոճակի հավելվածն է (Extention): Օգտագործողը միանգամից բրաուզերի վերևի մասում գտնվող կոճակից տեսնում է, թե քանի ծանուցում ունի Google+-ում և իր +1 արած լինքերը, որոնք միանգամից կարող է կիսել (share) առանց ցանց մտնելու՝ բրաուզերից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---