Երևանի հաջորդ քաղաքապետը հայտնի կդառնա նոյեմբերի 15-ին

Երևանի հաջորդ քաղաքապետը հայտնի կդառնա նոյեմբերի 15-ին

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանի ավագանու այսօր հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց էր` որոշել քաղաքապետի արտահերթ ընտրությունների անցկացման օրը: Նիստը վարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տարոն Մարգարյանը: Նա հիշեցրեց, որ Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել հոկտեմբերի 28-ին, իսկ արդեն նոյեմբերի 2-ին դուրս է եկել նաև ավագանու կազմից:

«Առաջարկում եմ քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացնել նոյեմբերի 15-ին»,-ասաց Տարոն Մարգարյանը, հիշեցնելով, որ ընտրությունները պետք է տեղի ունենան հրաժարականից հետո մեկ ամսյա ժամկետում: Ավագանու 52 անդամներից ներկա էին 43-ը: Առաջարկությունն անցավ միաձայն` 43 կողմ, ոչ մի դեմ և ձեռնպահ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---