Ճապոնիան պատրաստվում է միջուկային տեխնոլոգիաներ վաճառել Թուրքիային

PanARMENIAN.Net - Ճապոնիան և Թուրքիան շարունակելու են բանակցությունները միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին։ Այդ մասին Ֆրանսիայում «մեծ քսանյակի» գագաթաժողովի ընթացքում հայտարարել են Ճապոնիայի վարչապետ Եսիհիկո Նոդան և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը։

«Մենք ցանկանում ենք կիսվել փորձով, որը կուտակվել է «Ֆուկուսիմա 1»-ի դեպքերից հետո»,- ասել է Նոդան։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Անկարան շահագրգռված է միջուկային էներգետիկայի ոլորտում ճապոնական տեխնոլոգիաների մեջ և ցանկանում է շարունակել համագործակցությունը։

Երկու երկրների միջև խաղաղ ատոմի ոլորտում համագործակցության մասին բանակցություններն ընդհատվել էին ընթացիկ տարվա գարնանը «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարից հետո։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---