Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հրաժարականի մասին լուրը չի համապատասխանում իրականությանը

PanARMENIAN.Net - «Բոլոր այն լուրերը, թե Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը հրաժարական է տալու, չեն համապատասխանում իրականությանը և անիմաստ է նաև խոսել նրան փոփարինողի մասին»,- PanARMENIAN.Net ի լրագրողի հետ զրույցում նշել է նախարարության հասարակայնության և տեղեկատվության բաժնի ղեկավար Իվետա Տոնոյանը:

Նախօրեին հայկական լրատվամիջոցները տարածել էին տեղեկատվություն, ըստ որի նախարար Արթուր Պետրոսյանը հրաժարական է տալու, և նրան փոխարինելու է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ռեկտոր Վահրամ Առաքելյանը:

Պետրոսյանը սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը ստանձնել էր 2010 թվականի հունվարի 29-ին` փոխարինելով Արմեն Գրիգորյանին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---