Պետրոս Էֆտիմիու. ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականները նպաստում են հասարակության իրազեկմանը

Պետրոս Էֆտիմիու. ԵԱՀԿ ԽՎ խորհրդարանականները նպաստում են հասարակության իրազեկմանը

PanARMENIAN.Net - Անցած ամիս Դուբրովնիկում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի մասնակցությամբ ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ տեղի ունեցած բանավեճերը, Մոլդովայում աշխատանքին զուգահեռ, վկայում են, որ ԵԱՀԿ-ն հավատարիմ է հակամարտությունների կարգավորման ուղղությամբ իր առաքելությանը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում:

Նա նշել է, որ հակամարտությունների խաղաղ կարգավորման վեաբերյալ համաձայնագրերն ընդունում են կառավարությունները, սակայն այդ որոշումների հասարակական աջակցությունն ապահովում են հենց խորհրդարանականները: «Հենց խորհրդարանականներն են նպաստում ԵԱՀԿ գործունեության մասին հանրության իրազեկմանը»,-ասել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---