Ձյուդոյի երիտասարդական ԱԱ. Դավիթ Ղազարյանը պարտության մատնեց Մարտին Վեգվարիին

PanARMENIAN.Net - Քեյփթաունում (ՀԱՀ) ընթացող աշխարհի ձյուդոյի երիտասարդական առաջնության երկրորդ մրցաշարային օրը հաղթանակ է տարել Հայաստանի ներկայացուցիչ, Սինգապուրում առաջին պատանեկան օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Դավիթ Ղազարյանը։

Մինչև 66 կգ քաշային կարգում նա հաղթանակ է տարել Մարտին Վեգվարիի նկատմամբ (Հունգարիա) և հաջորդ փուլում հանդիպելու է ճապոնացի Շո Տատեյամայի հետ։

Հաղթանակ է տարել նաև մեկ այլ հայ մարզիկ Անդրանիկ Չափարյանը (73 ք/կ), որը մրցելու է Դերեք Լանգլոիսի հետ (Կանադա)։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---