Շիմոն Պերես. Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման

Շիմոն Պերես. Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման

PanARMENIAN.Net - Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը ուրբաթ երեկոյան հայտարարել է, որ Իսրայելը հակված է Իրանի խնդրի ռազմական լուծման, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Իսրայելի հեռուստատեսության 2-րդ ալիքին տված հարցազրույցում Շիմոն Պերեսը նշել է, որ միջուկային խնդրի ռազմական լուծման տարբերակի օգտին կարելի է մի քանի պահ նշել: «Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները զգուշացնում են, որ ժամանակը սուղ է: Ես վստահ չեմ, որ եզրակացություններ չեն արվել»,-հայտարարել է Իսրայելի նախագահը:

Պերեսի հայտարարությունը հաջորդեց Իսրայելի ԶԼՄ-ներում մի շարք հրապարակումներին այն մասին, որ վարչապետ Բինյամին Նեթանյահուն, իբր, փորձում է ստանալ առանցքային նախարարությունների ղեկավարների աջակցությունը՝ Իրանի դեմ ռազմական գործողություն սկսելու համար:

Սակայն, Իսրայելի ԱԳՆ ղեկավար Ավիգդոր Լիբերմանը խիստ քննադատության է նեթարկել նման տեղեկատվությունը և անվանել է այդ հրապարակումները «միանգամայն անթույլատրելի ու վնասակար երկրի համար»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---