Երևանում տեղի կունենա «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա համաժողովը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին և 8-ին Երևանում տեղի կունենա «Բելգիական գործարար շաբաթ Հայաստանում» խորագրով երկօրյա գործարար համաժողովը:

Ինչպես հայտնում է Հայկական զարգացման գործակալության (ՀԶԳ) մամլո ծառայությունը, նոյեմբերի 7-ին տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի Թագավորության Վալոնիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Գործարար համաժողովին կմասնակցեն և բացման խոսքով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը, Բելգիայի թագավորության արտաքին գործերի նախարարության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տնօրեն, պարոն Գունտեր Սլուվագենը, հայ բելգիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ պարոն Վալերի Սաֆարյանը, արտահանման և օտարերկրյա ներդրումների Վալոնիայի գործակալության փոխտնօրեն պարոն Շանտալ դե Բլուն, ՄԱԱԶԿ (ՅՈՒՆԻԴՕ) ծրագրերի ղեկավար Անահիտ Սիմոնյանը, բելգիացի գործարարներ Վալոնիա նահանգից; Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ:

Նոյեմբերի 8-ին տեղի կունենա գործարար համաժողով Բելգիայի թագավորության Ֆլանդրիա նահանգից ժամանած գործարար պատվիրակության համար: Ելույթներով հանդես կգան ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ գարեգին Գարեգին Մելքոնյանը, Մոսկվայում Բելգիայի թագավորթյան դեսպանատան Ֆլանդրիայի Ներդրումների և առևտրի հանձնակատար պարոն Անդրեյ դե Ռեյկը և բելգիացի գործարարներ Ֆլանդրիա նահանգից: Գործարար համաժողովի պաշտոնական մասի ավարտից հետո անհատական հանդիպումներ կկայանան հայ և բելգիացի գործարարների հետ:

Համաժողովի շրջանակներում նոյեմբերի 8-ին նախատեսվում է անցկացնել ճեպազրույց` ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի, Բելգիայի Թագավորության Վալոնիայի և Ֆլանդրիայի նահանգների պատվիրակությունների ղեկավարների մասնակցությամբ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---