Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 715 միավորով բարձրացել է 62-րդ տեղը

Դավիթ Նալբանդյանը ATP վարկանիշում 715 միավորով բարձրացել է 62-րդ տեղը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին ATP-ն հրապարակել է աշխարհի լավագույն թենիսիստների հերթական վարկանիշային ցուցակը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 715 միավորով 62-րդ տեղն է բարձրացել:

Լավագույն թենիսիստների ցուցակը շարունակում է գլխավորել Նովակ Ջոկովիչը (Սերբիա), որն իր ակտիվում 13 475 միավոր ունի, 9 500 միավորով 2-րդ տեղում է իսպանացի Ռաֆայել Նադալը (Իսպանիա), 3-րդում` Էնդի Մարրեյը (Անգլիա) 7 200 միավորով:

Նալբանդյանը Ստոկհոլմում կայացած առաջնությունում ստացած վնասվածքից հետո բաց կթողնի մի քանի մրցաշար և կորտ կվերադառնա միայն դեկտեմբերին: Նալբանդյանը Արգենտինայի հավաքականին կօգնի Դևիսի Գավաթի եզրափակչում, որը տեղի կունենա դեկտեմբերի 2-4 Սեվիլիայում, հավաքականի մրցակիցը կլինի Իսպանիան:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---