ԵՊՀ-ում բացվել է հայ-հնդկական ՏՏ կենտրոն

ԵՊՀ-ում բացվել է հայ-հնդկական ՏՏ կենտրոն

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Հնդկաստանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների պետնախարար Սաչին Պիլոտի մասնակցությամբ Երևանի պետական համալսարանում բացվել է հայ-հնդկական տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների կենտրոն՝ Հայաստանի և Հնդկաստանի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում։

Կենտրոնի նպատակն է խորացնել երկկողմանի համագործակցությունը ՏՀՏ ոլորտում և նպաստել երկրում համաշխարհային մակարդակի բարձրակարգ ՏՀՏ ոլորտի աշխատուժի զարգացմանը, կազմակերպել համատեղ հետազոտական աշխատանքներ և այլն:

Այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը և Սաչին Պիլոտը նշեցին, որ կենտրոնի ստեղծման համար Հնդկաստանի կառավարությունը տրամադրել է 1,8 մլն դոլար, իսկ ՀՀ կառավարությունը՝ 200 մլն դրամ։

Տիգրան Դավթյանի խոսքով, կենտրոնում ուսուցումը լինելու է անվճար. «Սա այս տարվա ընթացքում ստեղծված միջազգային մակարդակի 3-րդ ՏՏ կենտրոնն է։ Բացվեց Մայքրոսոֆթի Իննովացիոն Կենտրոնը, ԹՈՒՄՈ-ն, իսկ հիմա արդեն հայ-հնդական ՏՀՏ կենտրոնը»։

«10 հայ մասնագետներ գործուղվել են Հնդկաստան վերապատրաստվելու համար, իսկ 2 հնդիկ փորձագետներ Հայաստանում են։ Նրանք կենտրոնում դասավանդելու են TOT-եր (Ուսուցում ուսուցանողների համար)։ Հնդկաստանում կա 900 մլն բջջային օգտագործող։ Այսօր բջջայինը միայն զանգերի և սմս-ի համար չէ։ Այսօր այն օգտագործվում է թե՛ բանկային ոլորտում և թե այլ տնտեսության զարգացման համար կարևոր դեր խաղացող ոլորտներում»,-նշեց Հնդկաստանի կապի և ՏՏ պետնախարար Սաչին Պիլոտը։

Ըստ Տիգրան Դավթյանի՝ կենտրոնում կատարվելիք հետազոտական աշխատանքները նպաստելու են դեղագործությանը, ՏՏ ոլորտին, նանոտեխնոլոգիաների ոլորտին։ «ՏՏ ոլորտը կարող է շատ մարդկանց համար աշխատատեղեր ապահովել։ Այս կենտրոնը սկիզբն է հայ-հնդկական գլոբալ համագործակցության»,-ավելացրեց նախարարը։

Կենտրոնը համալրվել է PARAM գերհամակարգչով, որը տարածաշրջանում միակն է: Այն, վարչապետի խոսքով, բացառիկ հնարավորություն է ստեղծելու առաջին հերթին նոր հետազոտական աշխատանքների իրականացման համար: Համակարգիչը հիանալի գործիք է եղանակի և սեյսմիկ կանխատեսումների համար։

Կենտրոնն ապահոված է անհրաժեշտ բարձրակարգ փորձագետներով և համակարգչային անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Կենտրոնի ստեղծման և գործունեության ծրագրի գործընկերն է Երևանի պետական համալսարանը: Կենտրոնի հիմնման աշխատանքներին աջակցել է նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը և Հնդկաստանի Հաշվողական առաջատար մշակումների կենտրոնը։

4  07.11.11 - ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելեց ԵՊՀ-ում բացված հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնը
4  07.11.11 - ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Հնդկաստանի Հանրապետության կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությունների ճեպազրույցը
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---