Արտահերթ նախագահական ընտրությունները ձեռնատու են նաև նախագահի համար, գտնում է Արմեն Մարտիրոսյանը

PanARMENIAN.Net - Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը բացի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից շահավետ է նաև Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանի համար, գտնում է «ՓիԱր» ասոցիացիայի անդամ Արմեն Մարտիրոսյանը: «Արտահերթ ընտրությունները ուժ կհաղորդեն Սերժ Սարգսյանին՝ ինչպես Միխայիլ Սահակաշվիլիին»,-գտնում է փորձագետը:

Իր հերթին «P.Art» ընկերության տնօրեն, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրությունների գնալու անհրաժեշտություն չի տեսնում նախագահի համար: «Դա քիչ հավանական է: Ես դրանում իմաստ չեմ տեսնում»: Ըստ Քոչարյանի, այնպիսի պայմաններում, երբ նույնիսկ ՀԱԿ-ն է պատրաստ գնալ հերթական ընտրությունների, արտահերթ ընտրությունների գնալն անտրամաբանական է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---