Երևանում հնարավոր է բացվի Վրաստանի հայ նկարիչների ցուցահանդես

Երևանում հնարավոր է բացվի Վրաստանի հայ նկարիչների ցուցահանդես

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց վիրահայ նկարիչ Թենգիզ Միկոյանցին և «Վրաստանի հայ ազգային կոնգրես» կազմակերպության նախագահ Միքայել Ավագյանին:

Նախորդ օրը Երևանի «Art Gallery» պատկերասրահում կազմակերպվել էր Միկոյանցի «Եվրոպայի մայրաքաղաքներով» խորագիրը կրող անհատական բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Մինչ այժմ Միկոյանցը մի շարք անհատական ցուցահանդեսներ է ունեցել Թբիլիսիում, Մոսկվայում և Երևանում: Նրա աշխատանքները գտնվում են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Չեխիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում:

Միկոյանցը Հակոբյանին ներկայացրեց իր առաջիկա ծրագրերը: Նոյեմբերի վերջին կբացվի նկարչի անհատական ցուցահանդեսը Սանկտ Պետերբուրգում, նախատեսվում են ցուցահանդեսներ նաև այլ երկրներում:

Պատրաստակամություն հայտնելով աջակցել Միկոյանցին իր ծրագրերի կյանքի կոչման գործում` Հակոբյանն առաջարկեց 2012թ. Երևանում անցկացնել Վրաստանի հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես:

Միկոյանցը ՀՀ սփյուռքի նախարարությանը նվիրեց իր ստեղծագործութուններից երկուսը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---