Կարեն Քոչարյան. Միքայել Մինասյանը կոչված է «ազնվացնելու» ՀՀԿ նախընտրական շտաբը

Կարեն Քոչարյան. Միքայել Մինասյանը կոչված է «ազնվացնելու» ՀՀԿ նախընտրական շտաբը

PanARMENIAN.Net - Միքայել Մինասյանի նշանակումն իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբի ղեկավարի տեղակալի պաշտոնում ազդակ է արտաքին ուժերին, այլ ոչ թե Հովիկ Աբրահամյանին հսկելու միջոց։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «P.Art» PR-ընկերության տնօրեն, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը։ «Միքայել Մինասյանը կոչված է «ազնվացնելու» ՀՀԿ նախընտրական շտաբը»,- ասել է նա։

Քոչարյանը հավելել է, որ հայկական իշխանություններն արդեն երկու տարի հայտարարում են, որ 2012-2013 ընտրությունները պետք է տարբերվեն նախորդ ընտրություններից, պետք է արդար և թափանցիկ լինեն, որ խորհրդարան պետք է անցնեն քաղաքական ուժերը, այլ ոչ թե օլիգարխները։ Դրա հետ կապված նա նշել է, որ Հովիկ Աբրահամյանն ասոցացվում է հին ուժերի հետ, որոնք պատասխանատու են նախորդ ընտրությունների համար։

Իր հերթին «ՓիԱր» ասոցիացիայի անդամ Արմեն Մարտիրոսյանը հավելել է, որ այս նշանակումը Սերժ Սարգսյանի ազդակն է ոչ միայն արտաքին ուժերին, այլ նաև իր թիմին։ «Հայրերի և երեխաների խնդիրն առկա է բոլոր քաղաքական ոլորտներում, և Միքայել Մինասյանը կոչված է նորություն մտցնելու»,- ասել է նա։

Հոկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Կարեն Կարապետյանը։ ՀՀԿ խորհրդի որոշմամբ քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Նոյեմբերի 1-ին Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տվել և կգլխավորի Հայաստանի կառավարող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախընտրական շտաբը: Հանրապետական կուսակցության Խորհրդի նիստից հետո Հովիկ Աբրահամյանը հաղորդել է լրագրողներին, որ այն բանից հետո, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իրեն հանձնարարել է գլխավորել նախընտրական շտաբը, ինքն իր անձնական նախաձեռնությամբ առաջարկել է հրաժարական տալ, որպեսզի ավելի արդյունավետ ձևավորի շտաբն ու նախընտրական աշխատանքներ իրականացնի:

Հրաժարական է տվել նաև ոստիկանապես Ալիկ Սարգսյանը, նրան փոխարինեց ՊՆ փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---