Հայտնի ռուս երաժիշտը վախենում է մնալ առանց ներքնազգեստի՝ Հայաստան այցելելուց հետո

Հայտնի ռուս երաժիշտը վախենում է մնալ առանց ներքնազգեստի՝ Հայաստան այցելելուց հետո

PanARMENIAN.Net - Պարզվում է, որ խորհրդային գաղափարախոսության դեմ, հանուն ազատության ու գաղափարի պայքարող ռոք խմբերը դարձել են նոր ժամանկների հաշվենկատության մոլի հետևորդները: Նրանք արդեն մարտահրավեր չեն նետում համակարգին, այլ ձգտում են արդեն «անուն հանած լինելով հանդերձ», առաջ մղել սեփական երաժշտական բիզնեսը՝ չթաքցնելով, որ միակ հետաքրքրությունն այսօր նյութական շահն է, ինչն անկասկած արժեզրկում է նրանց հայտարարությունները վեհ գաղափարների մասին:

Այդպես, ռուսական հայտնի «ԴԴՏ» ռոք խմբի մենակատար Յուրի Շևչուկը վախենում է մեկնել Հայաստան ու Վրաստան հյուրախաղերի՝ այդ երկրներում համապատասխան սարքավորումների բացակայության պատճառով: «ԴԴՏ» խումբը հանդես է գալիս նոր ծրագրով, որով, ինչպես նշել է երգիչը, խումբը մտադիր է շրջագայությունների մեկնել ողջ Ռուսաստանի տարածքով և ԱՊՀ բոլոր երկրներով:

«Մենք ցանկանում ենք նոր ծրագրով լինել ԱՊՀ բոլոր երկրներում ու նախկին խորհրդային հանրապետություններում: Սակայն, Վրաստան ու Հայաստան, որտեղ սարքավորումներ չկան, չենք այցելի՝ շատ ծախսատար կլինի սարքավորումները տեղափոխել Պիտերից, հակառակ դեպքում ես այնտեղից առանց ներքնազգեստի կվերադառնամ»,-հայտարարել է Շևչուկը:

Բացի այդ, երգիչը վստահ է, որ այդ երկրներում նա հանդիսատես չի ունենա, քանի որ, վստահ է ռոք-աստղը, մեկ միլիոն բնակչության մեջ հազիվ թե իր արվեստը գնահատողներ գտնվեն»,-ասել է Շևչուկը:

«Հայաստանում, կարծեմ, մեկ միլիոն մարդ է մնացել, իսկ Վրաստանում՝ երկու: Բոլորն արտագաղթել են: Հանդիսատես չի մնացել, որի առջև կարելի է ելույթ ունենալ, երիտասարդները քիչ են»,-ասել է երգիչը, որը վախենում է զուր ծախսել սեփական «հոգևորը» , որ ներդրել է նախագծում, և ոչ միայն: «Մենք ծրագիր ենք բերում Պիտերից: Մենք այդ ծրագրի մեջ ներդրվել ենք ոչ միայն հոգեպես, այլ նաև նյութապես»:

Մնում է միայն գուշակել, թե երբ այն բանվորական խիղճն ու գաղափարները, որի մասին բազմիցս է խոսել երաժիշտը, կգերիշխեն ծախսերը ծածկելու նրա ցանկության վրա…:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---