Էդվարդ Նալբանդյանն իր վրացի պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Էդվարդ Նալբանդյանն իր վրացի պաշտոնակից Գրիգոլ Վաշաձեի հետ քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

PanARMENIAN.Net -

Նոյեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց աշխատանքային այցով Երևան ժամանած իր վրացի գործընկեր Գրիգոլ Վաշաձեի հետ: Ողջունելով Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց հայ-վրացական ակտիվ և կանոնավոր քաղաքական երկխոսությունը և նշեց, որ դա ամուր հիմք է ծառայում փոխշահավետ հարաբերությունների զարգացման համար:

Բանակցությունների ժամանակ քննարկեցին հայ-վրացական օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, երկու պետությունների նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Կողմերն անդրադարձան առաջիկա երկկողմ փոխայցելությունների ժամանակացույցին, նոյեմբերի 18-19-ին նախատեսված միջկառավարական հանձնաժողովի նիստին, հայ-վրացական քաղաքական, տնտեսական, էներգետիկ, մշակութային ինչպես նաև իրավապայմանագրային դաշտին, վիրահայությանն առնչվող հարցերին:

Հանդիպմանը երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին համագործակցության զարգացումը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջգերատեսչական և ապակենտրոնացված ձևաչափերում:

Նախարարներ Նալբանդյանն ու Վաշաձեն մտքեր փոխանակեցին Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ: Երկու երկրների արտգործնախարարները խոսեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացից: Այս առումով ընդգծվեց, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---