ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅԵՐԸ ԴԺԳՈՀ ԵՆ ՋՈՐՋ ԲՈՒՇԻ` ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 88-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ

PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ամերիկահայերին ուղղված ավանդական ուղերձում ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը հայտարարել է «Օսմանյան կայսրության վերջալույսին անսահման քանակությամբ հայերի զանգվածային սպանությունների եւ բռնի տեղահանումների մասին»: «Շատ հայեր այդ սարսափելի իրադարձությունները բնութագրում են որպես «մեծ ողբերգություն», արտացոլելով այն խորը վիշտը, որը շարունակում է հետապնդել նրանց ու նրանց հարեւաններին` թուրք ժողովրդին: Այն տառապանքները, որոնք հայ ժողովուրդը վերապրել է 1915 թվականին, ողբերգություն են ողջ մարդկության համար, եւ աշխարհը չպետք է այն մոռանա», - հայտարարել է Ջորջ Բուշը: Նա նաեւ հայտարարել է, որ ողջունում է «Հայաստանի եւ Թուրքիայի մեր իմաստուն եւ քաջ ընկերներին, որոնք հաշտության ոգով միացել են իրար այդ իրադարձությունները քննարկելու համար»: Միեւնույն ժամանակ, Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը հայտարարել է, որ «ԱՄՆ նախագահը հերթական անգամ չի կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը, որը տվել էր 2000 թվականի փետրվարին` նախընտրական արշավի ընթացքում»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---