Հունգարիայի նախագահ. Ղարաբաղյան հարցի կարգավորումը բարդ խնդիր է, բայց ոչ անհուսալի

Հունգարիայի նախագահ. Ղարաբաղյան հարցի կարգավորումը բարդ խնդիր է, բայց ոչ անհուսալի

PanARMENIAN.Net - Հունգարիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ անփոփոխ է, հայտարարել է Ադրբեջանում այցով գտնվող Հունգարիայի նախագահ Պալ Շմիտտը: «Մեր տեսակետի համաձայն, որի մասին մենք հայտարարել ենք վերջին խորհրդակցությունների ընթացքում, այս ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում կարևոր է հասնել առաջընթացի միջազգային իրավունքի հիման վրա: Հաստատուն կարգավորումը պետք է ձեռք բերվի խաղաղ ճանապարհով, բանակցությունների առկա ձևաչափում, հաշվի առնելով շահագրգիռ երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքները»-ընդգծել է Շմիտտը:

Ըստ նրա, այդ առումով, ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջատար դեր է կատարում: Կարգավորումը պետք է հիմնված լինի Մադրիդյան սկզբունքների վրա, ինչն անհրաժեշտ է բանակացային գործընթացի աշխուժացման, ինչպես նաև փոխընդունելի լուծում գտնելու համար, ասել է Շմիտտը:

Հունգարիան, ըստ նախագահի, լիովին գիտակցում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը բարդ և ծանր խնդիր է: Կարգավորման գործընթացը պահանջում է մեծ համբերություն, փոխհամաձայնության գալու պատրաստակամություն,ինչպես նաև՝քաղաքական կամք:

«Ամեն դեպքում մենք համոզված ենք, որ խաղաղ բանակցությունները արդյունք կտան: Մեր պատմական փորձից ելնելով, մենք կարծում ենք, որ վստահության ամրապնդման ձգտումները և փոխզիջումները նույնպես անհրաժեշտ են»,-ասել է Շմիդտը, տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---