Կասպից ծովի գազը չի խանգարում Օսլոին հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին

Կասպից ծովի գազը չի խանգարում Օսլոին հանդես գալ հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին

PanARMENIAN.Net - Նորվեգիան հանդես է գալիս հակամարտությունների խաղաղ կարգավորման օգտին, հայտարարել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավար Յոնաս Գահր Շտյորեն Երևանում կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ադրբեջանի և Նորվեգիայի միջև հարաբերությունների մասին հարցին, հաշվի առնելով ղարաբաղյան հակամարտությունը։

«Նորվեգիայի և Ադրբեջանի միջև առկա են լավ հարաբերություններ, ինչը կապված է Կասպից ծովի հատակից գազ արդյունահանելու համատեղ նախագծերի հետ, սակայն Նորվեգիան հավատարիմ է միջազգային իրավունքի հիման վրա հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքին»,- ասել է Շտյորեն։

Այդ առումով նախարարը նշել է, որ եվրոպական երկրները պետք է ամրապնդեն Հայաստանի հետ հարաբերությունները տարածաշրջանային զարգացումների հետ ավելի լավ ծանոթանալու համար։ «Շատ կարևոր է եվրոպական երկրների և Հայաստանի միջև հարաբերությունների խորացումը»,- ասել է Նորվեգիայի ԱԳՆ ղեկավարը։

Նոյեմբերի 8-10-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է այցելել Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորեն:

Այցի ընթացքում Նորվեգիայի արտգործնախարարին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն:

6  09.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենի համատեղ մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---