Էդվարդ Նալբադյան. Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ բազմակողմանի համագործակցության ընդլայնման 9 նոյեմբերի 2011 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը ձգտում է Նորվեգիայի հետ հարաբերությունների բազմակողմանի խորացման։ Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նախարարի խոսքով, «ցավոք սրտի, առայժմ Հայաստանի և Նորվեգիայի միջև չկա զարգացած պայմանագրաիրավական համակարգ և երկկողմանի պայմանագրերի քանակը մեծ չէ»։ Սակայն ինչպես նշել է Էդվարդ Նալբանդյանը, երկրները ձգտելու են համագործակցության ընդլայնման։ Այդ առումով Էդվարդ Նալբանդյանը կարևորել է երկկողմանի քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու մասին համաձայնագիրը։ «Քաղաքական տեսանկյունից դա շատ դրական երևույթ է»,- ասել է նա։ Այսօր նաև ստորագրվել է համաձայնագիր դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին։ Միաժամանակ, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե արդյոք դա կհանգեցնի մոտւքի արտոնագրի ռեժիմի հեշտացման սովորական քաղաքացիների համար, Նալբանդյանը նշել է. «Մուտքի արտոնագրի հեշտացումը Շենգենյան գոտու երկրների հետ տեղի է ունենում «Արևելյան գործընկերության» շրջանակներում»։ 6 09.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենի համատեղ մամլո ասուլիսը 6 09.11.11 - ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Նորվեգիայի Թագավորության ԱԳ նախարար Յոնաս Գահր Շտյորենի կողմից պայմանագրերի ստորագրման եւ Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված նամականիշի մարման արարողությունը Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |