2012-ին ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինը 10 տոկոսով քիչ կլինի, քան նախաճգնաժամային 2008-ին

2012-ին ՀՆԱ-ում շինարարության մասնաբաժինը 10 տոկոսով քիչ կլինի, քան նախաճգնաժամային 2008-ին

PanARMENIAN.Net - Ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը դրական է համարում Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում շինարարության բաժնի նվազումը։ Նա հաղորդել է, որ 2012-ին ՀՆԱ կառուցվածքում շինարարության մասնաբաժինը 10 տոկոսով քիչ կլինի, քան նախաճգնաժամային 2008-ին։ Մինասյանի խոսքով, այդ 10 տոկոսը փոխարինվել են արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների հաշվին։ «Դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ մեր տնտեսությունն ավելի մրցունակ է, ավելի դիվերսիֆիկացված և առավել քիչ խոցելի հնարավոր ճգնաժամերի առաջ»,-ասել է նա։

Մինասյանը հավելել է, որ հենց դա հիմքեր է տալիս հուսալու, որ 2012-ին կլինի բյուջեով նախատեսված 4,2 տոկոս տնտեսական աճ։ Միաժամանակ նա նշել է, որ հեղինակավոր միջազգային կառույցները, ելնելով կանխատեսվող տնտեսական ճգնաժամից, նվազեցնում են համաշխարհային տնտեսության աճի ցուցանիշը, և «4,2 տոկոսը բակական լավ ցուցանիշ է»։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---