Հայկական «Ժաննան և ձայները» ֆիլմի հերոսի նախատիպը Ժաննա դ’Արկն էր

Հայկական «Ժաննան և ձայները» ֆիլմի հերոսի նախատիպը Ժաննա դ’Արկն էր

PanARMENIAN.Net - «Ժաննան և ձայները» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կայացավ այս տարի հոկտեմբերին Պուսանի միջազգային կինոփառատոնին, պատմում է մի կնոջ մասին, ում նախատիպը հայտնի ֆրանսուհի Ժաննա դ’Արկն է: Ինչպես լրագրողների եհտ զրույցում պատմեց ֆիլմի ռեժիսոր Միքայել Վաթինյանը, նա փորձեց գտնել դ’Արկի ժամանակակից տարբերակը, ում միջոցով կարելի էր վերանայել իրականությունը, սակայն հետո նրանք հեռացան այդ կերպարից, սակայն այն, այնուամենայնիվ, որոշ չափով մնաց: Ֆիլմը նկարահանվել է Հայաստանի մի շարք քաղաքներում, որտեղի մարդկանց բարբառներով պետք է ներկայացվեր հայ բնակչությունը, սակայն ձայները ֆիլմում չեն զետեղվել, և մնացել է միայն խոսակցության բնույթը: Ֆիլմի ֆորման ստեղծվել է մոնտաժի ժամանակ, քանի որ նկարահանման հրապարակում անընդհատ իմպրովիզներ էին լինում:

«Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը նշեց, որ ֆիլմը ներկայացվելու է եկող տարվա փառատոնին, որի ընթացքում էլ երևի կլինի ֆիլմի երևանյան պրեմիերան: Ն նաև շեշտեց, որ ներքինով և զգայականով ստեղծված ֆիլմերը ավելի համամարդկային են, քան ազգային մոտիվներով ստեղծվածները: Այդ իսկ պատճառով այն հավանության է արժանացել Պուսանում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---