Տարվա ավարտին կհաջողվի հասնել պետբյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշին, համոզված է Գագիկ Մինասյանը

Տարվա ավարտին կհաջողվի հասնել պետբյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշին, համոզված է Գագիկ Մինասյանը

PanARMENIAN.Net - Ֆինանսաբյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը համոզված է, որ տարվա ավարտին կհաջողվի հասնել բյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշին՝ 4 տոկոս (±1,5 տոկոս)։ Նա նշել է, որ տարեսկզբի բարձր գնաճային ճնշումները հիմա թուլացել են։ «Հոկտեմբերի սկզբին մենք 12-ամսյա կտրվածքով արձանագրել ենք գնաճի 5,7 տոկոս, իսկ դեկտեմբերից մինչև հոկտեմբեր՝ 0,9 տոկոս»,- ասել է Մինասյանը։

«Բայց ցանկացած, նույնիսկ ամենանբարենպաստ զարգացումների դեպքում մենք դեկտեմբերին կկարողանանք ապահովել բյուջեով նախատեսված գնաճի ցուցանիշը»,- ասել է նա։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---