ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՎԵՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ

PanARMENIAN.Net - 21.07.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հուլիսի 17-ից 20-ը Վաշինգտոնում էր գտնվում Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` Համաշխարհային բանկի Միջազգային զարգացման ընկերակցության կողմից տրամադրվող դատաիրավական բարեփոխումների վարկային ծրագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով:

Բանակցությունների ընթացքում քննարկվեց - նախաստորագրվեց Զարգացման վարկային համաձայնագրի նախագիծը: Հուլիսի 19-ին ստորագրվեց բանակցությունների ավարտի մասին արձանագրությունը:

Վարկային ծրագրով նախատեսվում է 11.4 մլն դոլար հատկացում` Հայաստանի դատական իշխանության տեխնիկական բազայի ամրապնդման համար: --0--
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---