Ստամբուլի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել

PanARMENIAN.Net - Ստամբուլի Երեք խորան եկեղեցու հիմնադրամի անդամների շրջանում լուրջ տարաձայնություններ են առաջացել հիմնադրամի եկամուտների շուրջ, որոնք հինադրամը ստանում է մի քանի կառույցներից, գրում է «Ռադիկալ» թերթը:

Ըստ թերթի, հիմնադրամի անդամները ղեկավարությանը մեղադրում են փաստաթղթերը կեղծելու մեջ, այդ կապակցությամբ այսօր հիմնադրամի անդամները դատարան են դիմել: Հիմնադրամը մի քանի շինություն ունի Ստամբուլի կենտրնում, որոնք տրվել են վարձակալությամբ, սակայն ֆինանսական եկամուտ հիմնադրամը չի ստանում:

Հիմնադրամի ղեկավարները հերքում են վերոնշյալը և հայտարարում են թե սպառնալիքներ են ստացել իրենց հասցեին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---