Աստրախանում տեղադրվել է երկրորդ խաչքարը

PanARMENIAN.Net - Օրերս Աստրախանում տեղադրվել է երկրորդ խաչքարը, տեղեկացնում է Analitika.at.ua. Նման հուշարձանները վաղ ժամանակներից համարվում են քրիստոնեության խորհրդանիշը Հայաստանում:

Կիրակի օրը տեղի ունեցավ խաչքարի օծման արարողությունը:

Ինչպես պատմեց «ԱԻՖ»-ին եկեղեցու սպասավոր հայր Խադը, ըստ հայ առաքելական եկեղեցու ավանդույթի՝ տաճարի կողքին պետք է խաչքար լինի: Դա այնպիսի վայր է, որտեղ աղոթում են, ուր գալիս են ուխտագնացները:

Առաջին խաչքարը տեղադրեցին մեզ մոտ 2008 թվականին այն վայրում, որտեղ երեք հարյուր տարի առաջ կառուցվել էր Սուրբ Աստվածածնի առաջին հայկական քարե եկեղեցին՝ Սովետական փողոցի վերջում: Այնտեղ տաճար չկա, բայց խաչքարի կողքին կա եռակամար զանգակատուն»,- նշեց նա:

10 տարի առաջ կառուցված սուրբ Հռիփսիմեի եկեղեցու բակում տեղադրվեց երկրորդ խաչքարը: Քարը նույն ձևն ունի, ինչ նախորդը, սակայն զարդաքանդակները տարբերվում են: Խաչքարի վայրը պատահական չէ ընտրված. 19-րդ դարի կեսին հարևան շենքում սկսեց իր գործունեությունը Աղաբաբյան ճեմարանը: Ներկայումս այնտեղ գտնվում է «Արև» հայկական մշակույթի միությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---