Արամ Ա. Ֆրիտյոֆ Նանսենն առաջինն էր, ով հայտարարեց հայերի տառապանքների հանդեպ գերտերությունների անտարբերության մասին

Արամ Ա. Ֆրիտյոֆ Նանսենն առաջինն էր, ով հայտարարեց հայերի տառապանքների հանդեպ գերտերությունների  անտարբերության մասին

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Բեյրութի Անթիլիասի մայրավանքի «Կիլիկիա» թանգարանի «Գալուստ Գյուլբեկյան» հանդիսությունների սրահում Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հովանավորությամբ տեղի է ունեցել նորվեգացի ականավոր բևեռախույզ, գիտնական, հումանիստ, դիվանագետ, խաղաղության Նոբելյան մրցանակակիր, հայ ժողովրդի մեծ բարեկամ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիսավոր երեկո, որը կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության դեսպանության նախաձեռնությամբ` Նորվեգիայի Թագավորության դեսպանության համագործակցությամբ:

Երեկոյին ներկա էին Լիբանանի արտաքին գործերի և մշակույթի նախարարությունների ներկայացուցիչները, պատգամավորներ Արթուր Նազարյանը, Շանթ Չինչինյանը, Ժան Օղասափյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչ Գաբրիելե Քաչիան, Բեյրութում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, լիբանանահայ համայնքի անդամներ, մտավորականներ, լրագրողներ, հոգևոր հայրեր:

Ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, Նորվեգիայի Թագավորության դեսպան Սվեյն Ասը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ը:

Ելույթ ունեցողները բարձր են գնահատել Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար Ֆրիտյոֆ Նանսենի մասնագիտական և մարդկային հատկանիշները, նրա նվիրումը ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների իրավունքների պաշտպանության

Դեսպան Քոչարյանը նշել է, որ հայ ժողովրդի անգնահատելի բարեկամ և մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենը իր ապրած կյանքով ապացուցել է, որ ամենակարևորը մարդ լինելու մասնագիտությունն է:

Ավարտելով իր խոսքը` ՀՀ դեսպանը ընդգծել է, որ շնորհակալ հայ ժողովուրդը միշտ երախտապարտ կմնա մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, նրա հայ ժողովրդի հանդեպ ունեցած հատուկ վերաբերմունքի և ցուցաբերած մարդասիրական օգնության համար: Նորվեգիայի դեսպան Սվեյն Ասը ներկայացրել է մանրամասներ Նանսենի հարուստ կենսագրությունից: Նա շեշտել է հայ ժողովրդի հանդեպ Նանսենի հատուկ վերաբերմունքի հանգամանքը, հայ-նորվեգական բարեկամական հարաբերությունների փաստը, որի անկյունաքարը համարվում է Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական գործունեությունը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին Նորվեգիայի ԱԳ նախարարին Հայաստան հրավիրելու համար` Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ը իր ելույթում բարձր է գնահատել Ֆրիտյոֆ Նանսենի դերը մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Նա նշել է, որ Նանսենը առաջիններից էր, ով բարձրաձայնել է հայ ժողովրդի ողբերգությունը, դատապարտել հայ ժողովրդի հանդեպ թուրքերի գործած ոճրագործությունները և անարգանքի սյունին գամել եվրոպական երկրների անտարբերությունը հայ ժողովրդի տառապանքների հանդեպ: Վեհափառ Արամ Ա իր ելույթը եզրափակել է` մեջբերելով Նանսենի խոսքերը, որ «հայ ժողովուրդը երբեք չի կորցնում իր հույսը, նա ինքնավստահ լծվում է գործի և սպասում տարեց տարի…», հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

13  09.11.11 - Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձանի բացման արարողությունը Աբովյան եւ Մոսկովյան փողոցների խաչմերուկում
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---