Պաղեստինի ՄԱԿ ընդունվելու հարցը կքննարկվի նոյեմբերի 11-ին

Պաղեստինի ՄԱԿ ընդունվելու հարցը կքննարկվի նոյեմբերի 11-ին

PanARMENIAN.Net - ՄԱԿ ԱԽ 15 անդամ երրկները չեն կարողանում միասնական կարծք կազմել Պաղեստինի անդամակցության վերաբերյալ: Պաղեստինի ղեկավարությունը խոստովանել է, որ նրանց չի հաջողվել անհրաժեշտ աջակցությունը ստանալ:

ԱԽ անդամ երկրները չեն կարողանում միասնական կարծիք ձևավորել: Դա բխում է զեկույցից, որը երեքշաբթի, նոյեմբերի 8-ին, հայտնվել է AP գործակալության տրամադրության տակ:

ՄԱԿ-ին Պաղեստինի անդամակցության հարցը կրկին քննարկվելու է նոյեմբեի 11-ին, սակայն, արդեն իսկ հայտնի է, որ ԱՄՆ-ն, որը վետոյի իրավունք ունի ԱԽ-ում, մտադիր է արգելափակել համապատասխան միջնորդությունը: Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են աջակցել նրան, հավանաբար, նրանց օրինակին կհետևեն Բրազիլիան, Հնդկաստանը, ՀԱՀ և Լիբանանը: Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ինչպես նաև Գերմանիան, Պորտուգալիան ու Բոսնիան մտադիր են ձեռնպահ մնալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---