Apple-ի համահիմնադրին հայ երկրպագուները խնձոր են նվիրել 10 նոյեմբերի 2011 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Երեկ ուշ երեկոյան Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն իր կնոջ հետ միասին ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են հայ երկրպագուները դրոշով, որի վրա պատկերացված էր Հայաստանի դրոշի գույներով Apple-ի հայտնի խնձոր-լոգոտիպը։ Երկրպագուներից ոմանք կրել են Apple-ի լոգոտիպով շապիկներ։ Սթիվ Վոզնյակը երկրպագուների iPad պլանշետների վրա թողել է իր ստորագրությունը։ Երկրպագուները նրան խնձոր են նվիրել։ Սթիվ Վոզնյակին Հայաստան է հրավիրել Հայաստանի նախագահի մրցանակի կոմիտեն՝ շնորհելու նրան Հայաստանի նախագահի 2011 մրցանակը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար։ Նա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի նախագահի մրցանակի երկրորդ մրցանակակիրն է: Սթիվ Վոզնյակը այսօր կհանդիպի Հայաստանի ՏՏ ներկայացուցիչների հետ։ Նա կմնա Երևանում երկու օր։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |