2012թ-ին Հայաստանում կանցկացվի արվեստի քննադատական հոդվածների մրցույթ

2012թ-ին Հայաստանում կանցկացվի արվեստի քննադատական հոդվածների մրցույթ

PanARMENIAN.Net - 2012 թ-ին Հայաստանում անցկացվելու է «Գարեգին Հովսեփյան» Տարվա լավագույն արվեստի քննադատական հոդված» հանրապետական մրցույթը: Այն կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը և Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան: Հայաստանի մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասաց, որ մրցույթը նախարարության համար յուրօրինակ մոնիթորինգ է, որպեսզի ուսումնասիրվի համապատասխան դաշտը: Մրցութային հանձնաժողովի նախագահ Հրաչ Բայադյանը ասաց, որ նրանք, իրականում, պատկերացում չունեն, քանի արվեստի քննադատ կա Հայաստանում, ինչ մակարդակ ունեն նրանք: Արվեստաբան Լիլիթ Սարգսյանը ասաց, որ մասնագիտական սահմանափակում չի լինելու, բայց շեշտը դրվելու է ժամանակակից արվեստի, մասնավորապես վիզուալ արվեստի վրա:

Արդյունքներն ամփոփվելու են 2013 թ-ի մարտին: Մրցույթին կարող են մասնակցել մինչև 35 տարեկան հեղինակները, ովքեր կտպագրեն իրենց աշխատանքները 2012 թ-ին հայերեն լեզվով: Սահմանված է 200.000 դրամ մրցանակ լավագույն քննադատության համար: Մրցույթին մասնակցելու համար մասնակիցները պետք է ուղարկեն իրենց աշխատանքները Արվեստի քննադատների ազգային ասոցիացիային:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---