Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը ներկայացրեց Հայաստանը «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» ցուցահանդեսում

PanARMENIAN.Net - 2011 թվականի նոյեմբերի 7-10-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում տեղի ունեցավ «Համաշխարհային զբոսաշրջային շուկա» («World Travel Market») առաջատար միջազգային տարեկան ցուցահանդեսը՝ մասնակցությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի զբոսաշրջային ընկերությունների ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչների:

Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում զբոսաշրջության համաշխարհային շուկային Հայաստանի և Արցախի արդյունավետ ինտեգրման և գործարար աշխարհի ներկայացուցիչների հետ նոր գործընկերային կապերի հաստատման համար, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---