Orange Կինո ծառայությունը չի գործում «Փեսացուն կրկեսից» և «Ալա բալա նիցա» ֆիլմերի համար

Orange Կինո ծառայությունը չի գործում «Փեսացուն կրկեսից» և «Ալա բալա նիցա» ֆիլմերի համար

PanARMENIAN.Net - Ինչպես շատերին հայտնի է, Orange ընկերության բաժանորդները Orange Կինո SMS ծառայության միջոցով կարող են մեկ տոմսի գնով Երևանի «Մոսկվա» և Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնների երկու տոմս ձեռք բերել: Սակայն ընկերության կայքում զետեղված է, որ ծառայությունը չի գործում «Փեսացուն կրկեսից» և «Ալա բալա նիցա» ֆիլմերի համար:

«Մոսկվա» կինոթատրոնի տնօրեն Մարտին Ադոյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այդ ինֆորմացիան: Պարզվում է, որ Orange Կինո ծառայությունը գործում է միայն այն ֆիլմերի համար, որոնք գնվել են կինոթատրոնի կողմից: «Փեսացուն կրկեսից» և «Ալա բալա նիցա» հայկական ֆիլմերը կինոթատրոնում ցուցադրվում են վարձակալության սկզբունքով:

«Փեսացուն կրկեսից» ֆիլմի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 25-ին, որը նկարահանել է «Շարմ Հոլդինգը», իսկ «Ալա բալա նիցա» ֆիլմի պրեմիերան կայանալու է նոյեմբերի 13-ին, նկարահանել է «Կարգին ստուդիո»-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---