Orange-ն իր 2 ամյակի առիթով տոնական առաջարկ է ներկայացնում

Orange-ն իր 2 ամյակի առիթով տոնական առաջարկ է ներկայացնում

PanARMENIAN.Net - Orange Արմենիա ընկերության մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ ընկերությունը մեկնարկում է երկրորդ տարեդարձի առթիվ տոնական առաջարկ` ինտերնետի իսկական սիրահարների համար:

Նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 10-ը բաժանորդագրվելով Ինտերնետ Հիմայի տոնական սակագնային պլանին 12 ամսով (10,000 դրամ ամսավճարով) ` բաժանորդներն առաջին 12 ամիսների ընթացքում կստանան ամսական 25ԳԲ գերարագ ինտերնետ, 40 հաղորդագրություն բոլոր ուղղություններով, ինչպես նաև նոր Ինտերնետ Հիմա 14.4 մոդեմ ընդամենը 1 դրամով: Գերարագ ինտերնետը սպառելուց հետո բաժանորդները կշարունակեն օգտվել անսահմանափակ ինտերնետից 512 Կբ/վ ներբեռնման և 256Կբ/վ վերբեռնման արագությամբ:

Առաջին տարվա ավարտից հետո բաժանորդները կսկսեն ստանալ ամսական 12ԳԲ գերարագ ինտերնետի փաթեթ և կշարունակեն ստանալ բոլոր ուղղություններով ամսական 40 հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---