2012 թվականին Հայաստանում նոր քաղաքական դաշտ կլինի

2012 թվականին Հայաստանում նոր քաղաքական դաշտ կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանը 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո կունենա նոր քաղաքական դաշտ, նոր քաղաքական վեկտորներ, գտնում է իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր և «Արցախ» հայրենակցական միության նախագահ Համլետ Հարությունյանը։

«Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունները սահմանում են քաղաքական դաշտի վեկտորները»,- հայտնել է նա PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում։ Մասնավորապես, Հարությունյանը նկատի ուներ Սերժ Սարգսյանի հայտարարությունները Հայաստանի Արդյունաբերողների և արտադրողների (գործատուների) միությունում ելույթների ժամանակ։

Այս շաբաթ ելույթ ունենալով Հայաստանի Արդյունաբերողների և արտադրողների (գործատուների) միությունում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ձեռնարկատիրությունը պետք է հետևողականորեն առանձնանա պետական համակարգից և իշխանությունից։

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---