Ջավախքում մեկնարկել է «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագիրը

Ջավախքում մեկնարկել է «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնը արդեն 5-րդ անգամ հյուրընկալվում է Ջավախքում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 10-14-ը Ախալքալաքում տեղի է ունենալու հայ-վրացական կինոփառատոնը: Ցուցադրվելու են «Ոսկե ծիրան»8-րդ կինոփառատոնի ֆիլմերի ընտրանին և Վրաստանի ազգային կինոկենտրոնի վերջին տարիների լավագույն ֆիլմերը:

Ծրագրի բացումը տեղի է ունեցել նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի «Ապագայի տուն» կենտրոնում՝ «Ոսկե ծիրան» կինոդահլիճում: «Ոսկե ծիրանը անիվների վրա» կինոփառատոնի հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Ոսկե ծիրանը» Ջավախքում կինոփառատոնն իրականացվում է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի, ՀՀ-ում Վրաստանի դեսպանության, Վրաստանի ազգային կինոկենտրոնի հետ համագործակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---