Քրիստիան Վիգենին. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի համանախագահությունը կարող է փոխարինվել

Քրիստիան Վիգենին. ԵԱՀԿ ՄԽ-ում Ֆրանսիայի համանախագահությունը կարող է փոխարինվել

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան հիմնահարցը բավական բարդ հարց է, և Եվրամիությունը, իհարկե, կգերադասեր նման հարցեր չունենալ «Արևելյան գործընկերության» երկրներում, քանի որ դա ապակայունացնում է տարածաշրջանը»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Եվրախորհրդարանի անդամ Քրիստիան Վիգենինը։

Պատգամավորի ծոսքով՝ հենց իրադրությունը կայունացնելու ձգտումն է հանգեցնում նրան, որ Եվրամիությունը մտածում է հակամարտության կարգավորման գործընթացում առավել ներգրավված լինելու մասին։ «Մենք համարում ենք, որ Եվրամիությունը պետք է ավելի շատ ներգրավված լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է նա՝ հավելելով, որ աստիճանաբար ԵՄ դերն աճելու է և ավելի արդյունավետ է լինելու։

«Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը երկար տարիներ չի հանգեցնում որևէ արդյունքի, և այս կապակցությամբ ինչ-որ բան պետք է տեղի ունենա, փոխվի»,- ընդգծել է Վիգենինը։ Այս համատեքստում նա հաղորդել է, որ Եվրախորհրդարանում քննարկումներ են տեղի ունեցել այդ հարցի շուրջ։

Առաջարկներից մեկը Մինսկի խմբի ֆրանսիական համանախագահի փոխարինումն էր ԵՄ ներկայացուցչով, հնարավոր է՝ ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնով։ «Իհարկե, դա գաղափարներից մեկն է, որոնք մենք քննարկել ենք, բայց կարևոր է նոր խաղացողների ընդգրկել այդ գործընթացում»,- ասել է նա։

Վերջում Վիգենինը հավելել է, որ սեփական փորձի հիման վրա վստահ է, որ հակամարտության լուծումը կախված է կողմերից և խնդիր լուծելու նրանց ցանկությունից. «Անկեղծ ասած՝ ես խնդիրը լուծելու ցանկություն չեմ տեսնում ոչ մի կողմի մոտ։ Միգուցե «Արևելյան գործընկերության» շրջանակում համագործակցությունը տարբեր ոլորտներում հիմք կստեղծի երկրների միջև վստահության ամրապնդման համար, ինչն էլ կհանգեցնի այդ խնդրի կարգավորմանը»։

Ընդ որում, Վիգենինը նկատել է, որ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով, այն կարող է լուծվել միայն բանակցությունների և փոխզիջման միջոցով. «Իհարկե, այս պահին ես լուծման այլ հնարավոր ուղիներ չեմ տեսնում»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---